Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը ու Դավիթ Հովհաննիսյանը չկարողացան պայքարել մեդալների համար .armsport.am

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 12-ին A խմբում պայքարի մեջ պետք է մտնեին 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը։ Մկրտչյանը հենց մեկնարկից հրաժարվեց պայքարից:
Ամենայն հավանականությամբ 27-ամյա ծանրորդի մոտ վնասվածք է հայտնաբերվել։ Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Դավիթ Հովհաննիսյանը, պոկում վարժությունում բարձրացրեց 163 կգ:
Իսկ հրում վարժության երկու անհաջող մոտեցումից հետո զրո ստացավ: Մանրամասները սկզնաղբույր կայքում։