«Կամուրջ» ՈւՎԿ-ն ճանաչվել է «2025 թվականի լավագույն միկրոֆինանսական ընկերությունը Հայաստանում» .banks.am

«Կամուրջ» ՈւՎԿ-ն ճանաչվել է 2025 թվականի Հայաստանի լավագույն միկրոֆինանսական ընկերությունը՝ ըստ հեղինակավոր Global Business Outlook Awards (GBO Awards) միջազգային մրցանակաբաշխության։Global Business Outlook Awards-ը համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որի նպատակն է գնահատել եւ խրախուսել այն ընկերություններին, որոնք իրենց գործունեությամբ առանձնանում են արդյունավետությամբ, նորարարությամբ եւ գերազանցության ձգտումով։ Մրցանակաբաշխությունը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ֆինանսներ, բանկային համակարգ, էներգետիկա եւ տեխնոլոգիաներ, ընդգծելով թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցների լավագույն ներկայացուցիչներին։«Այս մրցանակը մեծ պատիվ է մեր թիմի համար։ «Կամուրջ»-ը տարիներ շարունակ հետեւողականորեն ձգտում է մատուցել պարզ, հասանելի միկրոֆինանսական ծառայություններ՝ աջակցելով հաճախորդների բիզնեսների զարգացմանը: Այս մրցանակը եւս մեկ ապացույց է մեր թիմի նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի եւ հաճախորդակենտրոն աշխատանքի մասին», – ասել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը։Նշվում է, որ ՈւՎԿ-ն տարիներ շարունակ արժանանում է տարբեր միջազգային կազմակերպությունների բարձր գնահա
տականների եւ մրցանակների՝ որպես Հայաստանի միկրոֆինանսական ոլորտի առաջատար կառույց։ Այս մրցանակը եւս մեկ անգամ հաստատում է «Կամուրջ» ՈւՎԿ-ի կայուն դիրքը, վստահելիությունը եւ երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը: «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: