Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան

ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Ռուսաստանի Դաշնության ՔՈԳՎ ծառայողների համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել, ձերբակալվել և հոկտեմբերի 14-ին ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ: Նա 2013 թվականի փետրվարի 8-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: