«Բացահայտիր Հայաստանը երկնքից». օդապարիկներ՝ Երևանի երկնքում

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն այս տարի մեկնարկեց օդապարիկների թռիչքով: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի ս
կիզբը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից էր: Միջոցառումը կազմակերպել է «Սքայբոլ» ընկերությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Երևանցիների ու քաղաքի հյուրերի համար նախատեսված ինքնատիպ այս նախաձեռնությունը տարեցտարի ընդլայնում է մասնակցության աշխարհագրությունը, այն այս տարի համախմբել է օդաչուների՝ բազմաթիվ երկրներից։