Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Եթովպիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը հոկտեմբերի 15-ին առցանց հանդիպում է ունեցել Եթովպիայի Ժողովրդական ներկայացուցիչների պալատի մարդկային ռեսուրսների, զարգացման եւ տեխնոլոգիական հարցերի մշտական հանձաժողովի փոխնախագահ, Եթովպիա-Կենտրոնական Ասիայի երկրների բարեկամական խմբի ղեկավար, դոկտոր Բեթհելեհեմ Լակյու Սիսայի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Եթովպիա բարեկամական խմբի անդամներ Մարիա Կարապետյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, քաղաքական երկխոսության խթանմանը, առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել միջ
ազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությանը: Կողմերը շեշտել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն աջակցելու տարբեր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանը եւ փոխգործակցությանը: