🎥 Ակբա բանկ. Սեւանա լիճն ազատվում է պլաստիկից, հավաքված թափոնները կվերամշակվեն .banks.am

Ակբա բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) «Մաքուր ապագա Սեւանա լճի համար» ծրագրի շրջանակում համատեղ իրականացրել են լճի ափերից մեկը պլաստիկից ու թափոններից մաքրելու աշխատանքներ։ Այս անգամ Ակբա բանկի աշխատակիցներին էին միացել նաեւ իրենց ընտանիքի անդամները։ Աշխատանքների արդյունքում Սեւանա լճի ափերից մեկը մաքրվել է թափոններից եւ կենցաղային աղբից, որից հետո այն ուղարկվել է վերամշակման։«Ծրագրի նպատակը ոչ միայն տարածքը պլաստիկից եւ այլ թափոններից մաքրելն ու մարդկանց իրազեկելն է, այլեւ այդ թա

🎥 Ակբա բանկ. Սեւանա լիճն ազատվում է պլաստիկից, հավաքված թափ...

փոնները հետազոտելն է։ Մեր նպատակն է հասկանալ, թե ինչ տեսակի աղբ կա այստեղ, որպեսզի ապագայում փորձենք կանխել Սեւանա լճի աղտոտումը: Այն աղբը, որը հնարավոր է վերամշակել, մենք այսօր տարանջատում ենք եւ ուղարկում վերամշակման»,- նշել է NABU-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։ Ակբա բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության գործընկերությունն ավելի քան տասը տարվա պատմություն ունի, որի ընթացքում համատեղ բազում նախագծեր են իրականացվել՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրերից մինչեւ գյուղական տուրիզմի զարգացում ու շրջակա միջավայրի բարելավում։Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

🎥 Ակբա բանկ. Սեւանա լիճն ազատվում է պլաստիկից, հավաքված թափ...



ԼՐԱՀՈՍ