ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը .banks.am

ԱրարատԲանկը շարունակում է ավելի քան երկու տարվա համագործակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ այս անգամ ուղղված հայ գրավոր ժառանգության անվտանգության ապահովմանն ու պահպանմանը։ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման եւ անվտանգային համակարգերը։ Այդ համակարգերը կապահովեն Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու բացառիկ ու արժեքավոր ձեռագրերի, Մատենադարանի այցելուների, զբոսաշրջիկների, գիտաշխատողների եւ աշխատակիցների անվտանգությունը։Ինչպես անցած տարի, այս տարի եւս ԱրարատԲանկը համաֆինանսավորում է «Հիշողության կերպարանքները» ամենամյա գիտագործնական սեմինարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Եվրամիության հետ համատեղ։ Այս տարի անցկացվում է թվով 14-րդ սեմինարը, որին մասնակցում են 18 երկրից 25 մասնագետ, այդ թվում՝ հեղինակավոր գրադարանների, արխիվների եւ թանգարանների ներկայացուցիչներ։   «Ֆինանսական աջակցությունն ունի երկուստեք նաեւ բարոյական նշանակություն, որովհետեւ, իսկապես, Մատենադարանն այն հաստատությունն է, միջազգային հնչեղության ու վարկանիշի այն կառույցն է, որը ենթադրում է համահայկական մասնակցություն, ներգրավվածություն, որովհետեւ սա մեր անձնագիրն է դեպի քաղաքակրթական աշխարհ»,- նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։«Ի պատիվ մեզ՝ բոլորս կարողանում ենք ազգային արժեքներին միտված ծրագրեր իրականացնել, եւ այսօր բոլորիս

ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտան...

համար շատ ուրախալի օր է, քանի որ 14-րդ գիտագործնական միջազգային սեմինարը, որն անցկացվում է Մատենադարանում, միջազգային մեծ նշանակություն ունի»,- ասել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։«Այս հետեւողական աշխատանքի շնորհիվ է, որ մենք այսօր խոսում ենք սեմինարի գնալով մեծացող աշխարհագրության, ընդլայնվող միջազգային համագործակցության մասին»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։«Մատենադարանում պահվող գիտելիքի եւ պատմական ժառանգության հարստության գիտակցումն է, որ ընդգծում է ազգային սահմաններից անդին մշակութային պահպանության համընդհանուր կարեւորությունը` ընդգծելով բոլորիս համատեղ պատասխանատվությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչՎացլավ Շտերբան։  Մատենադարանի տնօրենը  նշել է, որ ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն  էր, որ սկսեց համագործակցել Մատենադարանի հետ:   Արա Խզմալյանը ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանին շնորհել է «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալ։«Մենք սահմանել ենք «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը, որը տրվում է Մատենադարանի գործունեության մեջ բացառիկ կարեւորության դերակատարություն եւ ներդրում ունեցող կազմակերպություններին եւ անհատներին, եւ տնօրենության որոշմամբ այսօր ԱրարատԲանկին շնորհվում է «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը»,-նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։Գիտագործնական սեմինարի բացման արարողությունից հետո Մատենադարանի թանգարանում տեղի է ունեցել ԱրարատԲանկի անունը Պատվո կամարին ոսկե տառերերով հավերժացնելու հանդիսավոր արարողությունը։Բանկից հիշեցնում են, որ դեռեւս 2024թ․-ին ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծվել եւ վերազինվել է Մատենադարանի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, ինչպես նաեւ համաֆինանսավորել է «Հիշողության կերպարանքները» ամենամյա 13-րդ գիտագործական սեմինարը։

ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտան...



ԼՐԱՀՈՍ