Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում

ՀՀ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի ներկայացմամբ նախագծի ընդուման անհրաժեշտությունը բխում է Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի 1775 որոշման կատարման անհրաժեշտությունից: Առաջարկվում է գործող օրենքի 12-րդ հոդվածից հանել Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Հիմնական զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության կողմից ստացվել են իրավական տեխնիկային առնչվող առաջարկություններ, որոնց հիման վրա լրամշակված տարբերակն է ներկայացվել քննարկման: Նախագծի ընդու

նման արդյունքում կամրագրվեն որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները: Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: Հաստատվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2025-2026 թվականների տարեկան ժամանակացույցը:



ԼՐԱՀՈՍ