19 կմ նոր ճանապարհ. Թարմացվում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների պաշտոնական անվանացանկը .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ նոր որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է թարմացնել և արդիականացնել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտոնական անվանացանկը։ Մ-1 Երևան–Գյումրի–ՀՀ

սահման (Բավրա) ճանապարհի վերաբերյալ. Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից: Փոփոխությունների իրականացմամբ՝ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Ճանապարհաշինություն» բաժնի և թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների պահանջներից։ Նախագծի մանրամասն կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/9221/about։



ԼՐԱՀՈՍ