Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել .banks.am

Converse Mobile հավելվածի հերթական թարմացման շրջանակում Կոնվերս Բանկը ներդրել է հավելյալ լուծում, որը թույլ չի տալիս պատճենել կամ տեսագրել էկրանը, երբ երեւում է հավելվածը։ Սրանով բանկն ուժեղացրել է հաճախորդների ֆինանսական տվյալների պաշտպանության մակարդակը ֆինանսական զեղծարարությունների դեպքերը կանխելու նպատակով։»-ի համաձայն, նախորդ տարի սպառողական զեղծարարություններն աճել են ավելի քան երկու երրորդով։ Զեղծարարությունների հետեւանքով ԱՄՆ-ում վնասը կազմել է շուրջ 16.6 միլիարդ դոլար:Հայաստանում եւս աճ է գրանցվել ավելի քան 50%-ով, 90%-ը բաժին է ընկել ֆինանսական ոլորտին։ Զեղծարարություններից ամենատարածվածը ֆինանսների գողությունն է սմարթֆոններին ու առցանց հաշիվներին չարտոնված հասանելիության, այդ թվում՝ հղումների ու վնասակիր հավելվածների միջոցով։Անվտանգության նոր գործիք հավելվածումConverse Mobile-ում ներդրվել է անվտանգության նոր համակարգ. այն կանխում է հավելվածին «դրսից» հասանելիությունը, նաեւ էկրանի պատճենումը կամ տեսագրումը։ Զեղծարարներն այդ դեպքում տեսնում են միայն կապույտ էկրան՝ Կոնվերս Բանկի ապրանքանշանով: Հաճախորդի ֆինանսները պաշտպանված են լինում նույնիսկ անզգույշ գործողությունների դեպքում։Սա անվտանգության ապահովման եւս մեկ կարեւոր գործիք է, որը, Trusted Device համակարգին զուգահեռ, ապահովելու է Ձեր ֆինանսների անվտանգությունը:Կոնվերս Բանկից հիշեցնում են, որ բանկը Հայաստանում առաջինն է ներդրել գործարքների ապահովության Trusted Device համակարգը, որը թույլ

է տալիս հավելված մուտք գործել միայն բանկում գրանցված գաջեթով: Այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա այլ սարքից մուտք գործել Converse Mobile:Սարքը փոխելու դեպքում հաճախորդը կրկին նույնականացում է անցնում, որպեսզի կարողանա մուտք գործել նոր սարքով։Եթե ցանկանում եք անդորրագիր ուղարկելԳիտենք, որ մեր հաճախորդներից շատերը, կատարելով առցանց վճարում կամ փոխանցում, պատճենում էին գործարքի կարգավիճակը ցույց տվող էջը եւ ուղարկում երկրորդ կողմին` որպես հիմնավորում: Այսօր, անվտանգության նկատառումով, դա անհնար է: «Երբ ընտրությունը երկու հավելյալ click-ի եւ հաճախորդների ֆինանսների անվտանգության միջեւ է, մենք ընտրում ենք երկրորդը: Որպես այլընտրանք առաջարկում ենք կիսվել՝ share անել գործարքի անդորրագիրը: Դրա համար գլխավոր էջում մուտք գործեք Գործարքների պատմություն, ընտրեք գործարքը, Անդորրագիր եւ կիսվեք: Ձեր ֆինանսների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ