Չարենցավանի համայնքային ոստիկանները պատանու մոտ ծալովի դանակ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 15-ամյա մի պատանու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: