Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Տիգրան Գաբրիելյանը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին: Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ Արմեն Փամբուխչյանը կարևորել է վարչական շրջանների դերն ի հայտ եկող խնդիրների
ն արագորեն արձագանքելու և բնակիչների հետ մշտական կապ ապահովելու գործում: Քաղաքապետի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ ու հաջողված աշխատանքի համար: