Անգլիայի Բանկը առկախել է Revolut-ին ամբողջական լիցենզիայի տրամադրումը .banks.am

Անգլիայի բանկը առկախել է Revolut-ի ամբողջական բանկային լիցենզիայի տրամադրումը։ 13.10.2025 | 10:23 Financial Times-ը հաղորդում է, որ Անգլիայի Բանկի

ներկայացուցիչները Revolut-ից երաշխիքներ են պահանջում առ այն, որ այն կստեղծի ռիսկերի կառավարման ենթակառուցվածք, որը կհամապատասխանի «միջազգային ընդլայնման հավակնոտ  ծրագրերին»։Revolut-ը Մեծ Բրիտանիայում սահմանափակ բանկային լիցենզիա է ստացել 2024 թվականի հուլիսին՝ կարգավորող մարմինների հետ երեք տարի տեւած պայքարից հետո։ Ամբողջական բանկային լիցենզիան թույլ կտա ընկերությանը մուտք գործել Մեծ Բրիտանիայի վարկային շուկա, որտեղ այն կարող է «օգտագործել իր հաճախորդների զգալի ավանդները»։Սեպտեմբերին The Times-ը հաղորդել էր, որ Revolut-ը քննարկում է Նյու Յորքի եւ Լոնդոնի ֆոնդային բորսաներում կրկնակի IPO-ի հնարավորությունը: Թերթի տվյալներով՝ Revolut-ը կարող է բորսաներ դուր

ս գալ $75 միլիարդ գնահատմամբ: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 



ԼՐԱՀՈՍ