Նախաձեռնությամբ փոփոխություններ են իրականացվում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում

Նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է իրականացնում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում: Սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարեւոր խնդիրներ: Առաջինը՝ հիպոտեկային վարկավորմամբ ՀՀ-ում գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող, սակայն Հայաստանից դուրս գտնվող անձինք առուվաճառքի պայմանագրերը կստորագրեն հեռավար եղանակով, ինչը հիմք կհանդիսանա իրավունքի պետական գրանցման համար: «Հաջորդ խնդիրը միտված է անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Մենք, հե

տեւողաբար զարգացնելով անշարժ գույքի շուկան, պարտավոր ենք ներդնել այնպիսի գործիքակազմեր, որոնք այսօր առկա են առաջադեմ շուկաներում, եւ որոնցից ներդրողները հաճախ օգտվում են»,- ընդգծել է զեկուցողը եւ կարեւոր համարել այդ իմաստով նոր գործիքակազմի ներդնումը: Նշվել է, որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը կսահմանի պայմանագրի այնպիսի ձեւանմուշ, որը հիմք կհանդիսանա բանկերի, վարկատուների, վարկառուների, գնորդների եւ վաճառողների միջեւ պայմանգրերի կնքման համար: Քննարկումների արդյունքում որոշվել է՝ կողմերի ցանկությամբ որպես այլընտրանքային տարբերակ՝ կշարունակվի նոտարական վավերացմամբ պայմանագրերի կիրառությունը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերն առաջին ընթերցմամբ քննարկվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Ռիելթորական գործունեության մասին» եւ կից օրենքների նախա

գծերի քննարկումը:



ԼՐԱՀՈՍ