Սլովանի գլխավոր մարզիչը խոսել է Բարսեղյանի վնասվածքի մասին .armsport.am

«Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին, որը խաղացողը ստացել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի խաղում (3։
1). «Տիգրանը, ըստ երևույթին մկան է պատռել, ինչն ինձ տխրեցնում է, նրան ժամանակ է պետք հանգստանալու և վերականգնվելու համար»,- ասել է մասնագետը։
Նշենք, որ 31-ամյա խաղացողի ապաքինման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։