Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիր՝ 6 մարզաձևով. հայտերի ընդունում

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման գործընթացը հետևյալ մարզաձևերով՝ ծանրամարտ, սուսերամարտ, գեղասահք, լող, սեղանի թենիս և ձյուդո: Եռօրյա վերապատրաստումը կանցկացվի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում միջազգային ֆեդերացիաների որակավորված մասնագետների կողմից՝ համաձայն միջազգային ծրագրերի և չափորոշիչների: Վերապատրաստումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել մարզիչ-մանկավարժների գիտելիքներն ու հմտությունները՝ ապահովելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը։ Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ը ellada.harutyunyan@escs.am էլեկտրոն
ային հասցեին ուղարկել՝ Նամակի թեմայի դաշտում անհրաժեշտ է նշել՝ «Մարզիչ-մանկավարժների վերապատրաստում – [Անուն Ազգանուն]»: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410-599-637 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00: