Կկարգավորվեն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գործառույթները՝ նոր «Հանրային առողջապահության մասին» օրենքին համապատասխան .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի  N 1134-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել ՀՀ կառավարության N 1134-Ն ո

րոշման 8-րդ և 9-րդ կետերը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎԿԱԿ) գործունեության առարկան և նպատակները համապատասխանեցնելով նոր ընդունված «Հանրային առողջապահության մասին» օրենքին։ Արտահայտված ձևով կազմակերպության հիմնական գործառույթներն ու նպատակները կլինեն հետևյալը՝ Բացի այդ, որոշմամբ հստակեցվում են նաև Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, այդ թվում՝  Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» որպես առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպություն գործում էր «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա, որը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ուժը կորցրած է ճանաչվել։ Նույն օրվանից ուժի մեջ է մտել նոր «Հանրային առողջապահության մասին» օրենքը, որով հանրային առողջապահության ոլորտում ներդրվել են նոր իրավակարգավորումներ և առաջին անգամ հստակ սահմանվել են պետական կազմակերպությունների գործառույթները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները նշված օրենքին համապատասխանեցնելու պահանջից՝ ապահովելու համար իրավական հստակություն և գործառութային համահունչություն առողջապահական նոր համակարգում։ Ֆինանսական ազդեցությունը Ակնկալվող արդյունքը․  Նախագծի ընդունմամբ՝ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, այն ուղղված է բացառապես գործող օրենսդրական դաշտին համապատասխանեցմանը։



ԼՐԱՀՈՍ