Լողի անվճար ուսուցում. մեկնարկում է հայտագրման գործընթացն Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում մեկնարկել է Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի երեխաների գրանցման գործընթացը: Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար՝ 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան երեխաներ, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկաններ: Ընդհանուր առմամբ` յուրաքանչյուր մարզում լողի պարապմունքների ծրագրում կընդգրկվի 66 երեխա՝ տարիքային 2 խմբում: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել emis.am կայքի «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։ Գրանցումն իրականացվում է երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից։ Գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի հոկտեմբերի 15-ն է: Լողի պարապմունքներին երխաների մասնակցությունն անվճար է։ Ուսուցումը կիրականացվի Ապարան, Իջևան և Հրազդան համայնքներում գործող լողավազաններում՝ փորձառու մասնագետների ուսուցմամբ և անվտանգային համապատասխան պայմանների ապահովմամբ։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչություն՝ Էլլադա Հարությունյանին, հեռ.՝ 010 599-637, էլ. փոստ՝ ellada.harutyunyan@escs.am:



ԼՐԱՀՈՍ