Հայտնի է, թե որ դեպքում Թիկնիզյանը կտեղափոխվի Սևիլյա .armsport.am

Նոր տեղեկություններ են ի հայտ եկել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ «Սևիլյա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

Ըստ Sport Express-ի ՝ Թիկնիզյանի տեղափոխությունը «Սևիլյա» կախված է պաշտպան Վալենտին Բարկոյի որոշումից, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բրայթոնին», բայց վարձավճարով խաղում է իսպանական ակումբում։ Հաղորդվում է, որ «Բրայթոնը» ունի այս ձմռանը Բարկոյին վաղաժամ վերադարձնելու տարբերակ, և եթե այն ակտիվանա, «Սևիլյան» Թիկնիզյանի համար պաշտոնական առաջարկ կկատարի «Լոկոմոտիվին»:

ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ