FAF-ն ԱՊՕԷԼ-ի երկրպագուների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ .armsport.am

Կիպրական ԱՊՕԷԼ-ի երկրպագուները, որոնք Հայաստան են ժամանել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի նախավերջին տուրի՝ «Նոայի» դեմ խաղում իրենց թիմին աջակցելու, ՖԱՖ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Ծիծեռնակաբերդ: «Կիպրական ԱՊՕԷԼ-ի եղբայր երկրպագուների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Ֆուտբոլը միավորում է»,- ասվում է ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիպրոսից ավելի քան հազար երկրպագու է ժամանել Երևան:

Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 21: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ