Աշխատանքային այց Լոռու մարզի պատմության և մշակույթի հուշարձաններ

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի՝ Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ եկեղեցի և Լոռի բերդ՝ տեղում ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին: Ամրակիցի Սբ. Նիկոլայ եկեղեցում կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք այժմ ընթացքի մեջ են: Մասնագետները նաև ուսու

Աշխատանքային այց Լոռու մարզի պատմության և մշակույթի հուշարձա...

մնասիրել են եկեղեցու վերականգնված գմբեթները: Լոռի բերդի տարածքում ընթացքի մեջ են եկեղեցու և բաղնիքի վերականգնումը, իսկ որոշ հատվածներում՝ ջրամատակարարման կավե նոր խողովակների տեղադրումը, հիպոկաուստ հատակի մասնակի վերականգնումը և միջնաբերդի պատերի՝ կրաավազային բարդ շաղախով ներարկումը: Բարեկարգման և վերականգնման շրջանակում հուշարձանի նշված հատվածները լվացվել են ճնշումով ջրային շիթով և կարանախցվել:

Աշխատանքային այց Լոռու մարզի պատմության և մշակույթի հուշարձա...



ԼՐԱՀՈՍ