Նոր կարգավորումներ մաքսային ոլորտում․ որոշ ապրանքներ կձևակերպվեն առանց լրացուցիչ հայտարարագրի .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար տրանսպորտային (փոխադրման), առեվտրային և (կամ) այլ փաստաթղթերի` որպես ապրանքների հայտարարագիր կիրառման համար ապրանքների կատեգորիաները և տրանսպորտային (փոխադրման), առեվտրային և (կամ) այլ փաստաթղթերի` որպես ապրանքների հայտարարագիր կիրառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։  Նախագծով սահմանվում են երկու հիմնական բաղադրիչ․ Ըստ նախագծի հավելված N 1-ի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հետևյալ խմբերը կարող են հայտարարագրվել ուղեկցող փաստաթղթերով՝ առանց լրացուցիչ հայտարարագրի ներկայացման․ Այսպիսով, մաքսային մարմինները այս խմբի ապրանքների համար այլևս չեն պահանջի լրացուցիչ հայտարարագիր․ փոխարենը կբավարարեն ուղեկցող փաստաթղթերով՝ ապահովելով պարզեցված ընթացակարգ։ Ըստ հավելված N 2-ի՝ նախագծով սահմանվում են հետևյալ հիմնական ընթաց

ակարգային կանոնները․  Նախագիծը մշակվել է  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։  Ինչու՞ է անհրաժեշտ նման կարգավորումը ՀՀ կառավարությունը հիմնավորում է, որ գործող իրավական դաշտում առկա է բաց՝ կապված հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների հայտարարագրման կարգի հետ։ Մասնավորապես՝ որոշ ապրանքների խմբերի համար, որոնք ներառված չեն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 263 որոշման մեջ (օրինակ՝ դոպինգ հսկողության, ցուցահանդեսների կամ տիեզերական հետազոտությունների ապրանքներ), ներկայումս չկա ուղեկցող փաստաթղթերի՝ որպես հայտարարագիր կիրառման հնարավորություն։ Նոր կարգավորումը նպատակ ունի․ Նախագծի ամբողջական կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/9224/about։



ԼՐԱՀՈՍ