Քննարկվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները

Կադաստրի կոմիտեում տեւական ժամանակ է իրականացվում են թվայնացման աշխատանքներ: Քննարկումներ են եղել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծել, որ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով որոշ պայմանագրերի տեսակներ հնարավոր լինեն ստորագրել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Զեկուցողի խոսքով ներկայում կան Կառավարության կողմից հաստատված պայմանագրերի տեսակներ, որոնք հնարավոր է կնքել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում եւ ներկայացնել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման: Ներկայացնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունները՝ կո

միտեի ղեկավարը տեղեկացրել է, որ անշարժ գույք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, մուտք գործելով էլեկտրոնային համակարգ եւ նույնականացվելով «Ես եմ»-ի միջոցով, կկարողանա մտնել իր անձնական գրասենյակ բաժինը: «Անձնական գրասենյակում տեղադրված կլինեն այն պայմանագրերը, որոնք քաղաքացիները կկարողանան ստորագրել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ինչպես նաեւ մուտքագրել գնորդին վերաբերող տեղեկատվությունը, որի արդյունքում գնորդը եւս կկարողանա անհրաժեշտ գործողություն կատարել»,- ընդգծել է զեկուցողը: Նշվել է, որ գնորդի կողմից էլեկտրոնային հարթակում առուվաճառքի պայմանագիրը ստորագրվելուց հետո այն կմուտքագրվի Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան՝ որպես դիմում եւ կգրանցվի ինքնաշխատ եղանակով: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ առաջարկվող կարգավորումները նախատեսվում է գործարկել մեկուկես տարի ժամկետով՝ նպատակ ունենալով մանրամասն թեստավորելու էլեկտրոնային համակարգերը: Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները միտված են հեշտացնելու եւ արագացնելու գործարքները, կրճատելու դրանց իրականացման համար պահանջվող ծախսերը: Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ինքնակամ շինությունների հաշվառմանը, անշարժ գույքի վաճառքի գործարքներին, վարձակալական նոր պայմանագրերի կնքմանը եւ այլն: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ