Հրաձիգ Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության 50 մ վազող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց անհատական պայքարում: Գոհար Հարությունյանը գրանցել է 380 միավոր: Հայաստանի կանանց թիմը՝ 1116 միավորով, նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ։ Ավելի վաղ մեծահասակների վազող թիրախ խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոհար Հարությունյան (Լիլիթ Մկրտչյան) Արուսյակ Գրիգորյան եռյակ

ը 1103 միավոր արդյունքով դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ նորմալ վազք մրցաձևի թիմային պայքարում զբաղեցրել էր երկրորդ տեղը: Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։
