ՄՊՀ. Հեղուկ գազի գնի բարձրացումը պայմանավորված է պահանջարկի գործոնով .banks.am

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայում Հայաստանում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր նե
րմուծողի ծավալը չի գերազանցում 7%-ը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3% եւ ավելի կշիռ ունի ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։ՄՊՀ-ից հայտնել են, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետեւյալ հանգամանքներով՝ • հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ,• Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով,• սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով ՀՀ քիչ բեռնատարների մուտքով,• սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացմամբ, ինչը գերազանցել
է առաջարկը։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում։