🎥 «Դուք արդեն դարձել եք Երևանի ներկայացուցիչները՝ ձեր տաղանդով և արվեստով». Տիգրան Ավինյան

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի՝ Բեռլինյան հյուրախաղերին նախորդող համերգը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել անվանի շեփորահար Սերգեյ Նակարյակովը՝ կատարելով Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը։ Նվագախումբը նույն ծրագրով օգոստոսի 2-ին նորամուտի համերգով հանդես կգա Բեռլինի հռչակավոր "Konzerthaus Berlin" համերգասրահում։ «Ստեղծված որպես Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ, իսկ այսօր Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Իսկ առաջիկայում նրանք պատրաստվում են պատվով ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկ
ում՝ «Young Euro Classic» փառատոնում, Բեռլինում։ Այս նվագախումբը լավ օրինակ է, թե ինչ արդյունք է լինում, երբ քաղաքը ներդրում է անում կրթության, մշակույթի և երեխաների զարգացման բնագավառում։ Դուք արդեն դարձել եք Երևանի ներկայացուցչները՝ ձեր տաղանդով և արվեստով»,- ելույթի իր խոսքում նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով: Երևանի քաղաքապետարանի մշակութային ծրագրերում ցուցաբերած բարձր պատասխանատվության և պատշաճ ու բարեխիղճ աշխատանքի համար էլ «Էրեբունի- Երևան 2800-ամյակ» հուշամեդալով են պարգևատրվե
լ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի նվագախմբի կոնցերտմայստեր Աննա Անդրիասովան և ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Գևորգ Ավետիսյանը: