Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր մոտ եղած ատրճանակով կրակել։Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության և հրազեն ապօրինի պահելու հատկանիշներով։Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին 32-ամյա տղամարդը քննչական բաժնում ներկայացրել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։Հուլիսի 25-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ հուլիսի 28-ին դատարանի որոշմամբ նա կալ
անավորվել է։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: