Այգու զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 54-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց, իսկ Վանաձոր քաղաքում գտնվող տան այգում կանեփ է աճեցնում։Քրեական ոստիկանները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե և այգու տեսանելի հատվածներում նկատել են կանեփի թփեր։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օ

րենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ