Հայաստանի 120 հազար բնակիչ եկամուտ է ստանում Yandex Armenia-ի շնորհիվ .banks.am

2024 թվականի սեպտեմբերի 1-ից Yandex Armenia-ն պահում եւ բյուջե է փոխանցում Yandex Go ծառայության միջոցով փոխադրման ծառայություններ մատուցող վարորդների արտոնագրի պետական տուրքը։ Այդ մասին Sevan Startup Summit-ի ընթացքում պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ Վարորդները ստիպված չեն ինքնուրույն հաշվարկել եւ փոխանցել արտոնագրի համար սահմանված պետական տուրքը. դա տեղի է ունենում ավտոմատ կերպով։  2024 թ. սեպտեմբերից մինչեւ 2025 թ. հունիս Yandex Armenia-ն պետական բյուջե է փոխանցել ավելի քան 2,2 մլրդ դրամ՝ որպես 79 000 վարորդների պետական տուրք։Վերջին 12 ամսվա տվյալներով՝ Yandex Armeniа-ի քաղաքային ծառայությունների օգտատե

րերի պատվերները կատարել է ավելի քան 120 հազար վարորդ եւ առաքիչ, ինչը երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսն է:

 Վարորդների 40%-ի եւ առաքիչների 20%-ի համար Yandex Go-ի միջոցով պատվերների կատարումը ապրուստի հիմնական միջոց է:



ԼՐԱՀՈՍ