Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվեց

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: