Արման Ծառուկյանը նշել է Իսլամ Մախաչևի հետ առաջին մենամարտում իր գլխավոր սխալը .armsport.am

UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նշել է նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ առաջին մենամարտում իր թուլյ տված գլխավոր սխալը։ «Ես չափազանց շատ էներգիա ծախսեցի՝ փորձելով նրան տապալել: Ես դա չպետք է անեի, քանի որ նա շատ լավ է պաշտպանվում:
Ինձ պետք էր համատեղ օգտագոծել հարվածներն ու ըմբշամարտը: Ավելի շատ պիտի խփեի, քան կռվեի»,- ասաց Ծառուկյանը։ Մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին UFC 311 մրցաշարում։
Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։