🎥 ԱՊԼ․ Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Չելսիի նկատմամբ .armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում ընդունեց «Չելսիին»։ Հանդիպման հաշիվը բացվեց 3-րդ րոպեին «Ազնվականների» հարձակվող Նոնի Մադուեկեի կողմից։
Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերը հավասարեցրին հաշիվը։ Գոլ խփեց Յոշկո Գվարդիոլը։
Երկրորդ խաղակեսում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ևս երկու գոլ խփեց Ռոբերտ Սանչեսի պաշտպանած դարասը․ նախ աչքի ընկավ Էրլինգ Հալանդը, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆիլ Ֆոդենը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։