Հունիսի 18-ին տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը .banks.am

Հունիսի 18-ին Երեւանում տեղի կունենա -ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման եւ ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է եւ նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտի զարգացումը:  եւ հաստատում ստանալ: HIF Yerevan-ն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ: HIF 2024-ի արդյունքում կնքվել են ներդրումային 2 պայմանագրեր: HIF Yerevan 2025-ի շեշտադրումը կլինի նոր հյուրանոցային նախագծերի իրականացման, ռեզորտային անշարժ գույքի զարգացման, ռազմավարական ներդրումների ներգրավման, թվային լուծումների ներդրման եւ կայուն զարգացման ստանդարտների ինտեգրման վրա։ Հայաստանում հյուրընկալության ոլորտում ներդրումների հնարավորությունները

կքննարկեն գործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից եւ այլ երկրներից՝ ներկայացնելով ոլորտի համաշխարհային առաջատար ցանցերը: Միջոցառմանը բացման խոսքով եւ ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, իսկ հատուկ հյուրերի թվում են JTA International Investment-ի գործադիր տնօրեն Ամիր Ալի Սալեմի Զադեն, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն: Ֆորումին կմասնակցեն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Համաշխարհային բանկի (WB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), առաջատար միջազգային գործարար ասոցիացիաների, ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները: Ներդրումային ֆորումի գլխավոր գործընկերներն են Ամերիաբանկը, Cushman & Wakefield-ը, Myler Mountain Resort-ը, TK Elevator (TKE)-ը:Ֆորումի ռազմավարական գործընկերներն են Aimbridge-ը, AIM Foundation-ը, Green Rock-ը, IDeA Foundation-ը եւ Stellar Hotels-ը։HIF 25-ի մասնակիցների թվում են ներկայացուցիչներ Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham միջազգային հյուրանոցային ցանցերից, փորձագետներ Լոզանի հյուրանոցային մասնագիտացված դպրոցից, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդերի, բանկերի, ճարտարապետական, խորհրդատվական, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում նախագծերի իրականացմամբ։Hospitality Investment Forum Yerevan 2025-ը կդառնա պրակտիկ հարթակ նոր նախագծերի իրականացման, բիզնես գործընկերության զարգացման եւ երկրի ներդրումային գրավչության ներկայացման համար։Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, կապահովվի համաժամանակյա հայերեն եւ ռուսերեն թարգմանություն: 



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն