🎥 Հայաստանում անցկացվել է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը .banks.am

Արդեն հինգերորդ անգամ Ակբա բանկի աջակցությամբ Երեւանում մեկնարկել է հունիսի առաջին շաբաթվա ամենասպասված իրադարձությունը՝ «Երեւանի գինու օրեր» փառատոնը, որն ամբողջ աշխարհին պատմում է հայկական գինեգործության եզակի ու հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթների մասին:  Փառատոնի շրջանակում Երեւանի Սարյան, Թումանյան եւ Մոսկովյան փողոցները վերածվել են հայկական գինու բույրով ու մշակույթով լցված տոնական միջավայրի՝ պատրաստ հյուրընկալելու տասնյակ հազարավոր այցելուների եւ զբոսաշրջիկների։Ակբա բանկի հետ «Երեւանի գինու օրեր» փառատոնի հովանավորը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգն է: Գինեսեր այցելուները Ակբա բանկի տաղավարում (Սարյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկ) պատվիրելով անվճար Visa թվային քարտ՝ հնարավորություն են ստացել մասնակցել յուրօրինակ խաղի եւ ստանալ տարատեսակ նվերներ: «Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաեւ արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը»,- ասվում է Ակբա բանկի հաղորդագրության մեջ:«Ակբա բանկն իր թվային, նորարար եւ անվտանգ լուծումերով ամբողջ Հայաստանում սպասարկում է հարյուր հազարավոր հաճախորդների: Բանկն այս տարի եւս Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ հովանավորել է «Երեւանի գինու օրեր» փառատոնը, եւ վստահ ենք, որ նման միջոցառումները նպաստում են մեր երկրում տուրիզմի, գյուղատնտեսության եւ խաղողագործության զարգացմանը, եւ միեւնույն ժամանակ՝ միջազգային հարթակներում  դռներ է բացում մեր երկրի ճանաչելիությունն էլ ավելի բարձրացնելու համար: Ակբա բանկը եւ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը փառատոնի այցելուներին առաջարկում են թվային ու նորարար լուծումներ, որոնք նրանց նոր փորձառություն կբերեն»,– նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:««Երեւանի գինու օրերը» յուրահատուկ հարթակ են դարձել, որտեղ միանում են գինեգործները, գինեսերները եւ հայկական գինեգործական բազմամյա մշակույթը: Փառատոնը յուրահատուկ տոն է դարձել ոչ միայն Հայաստանի բնակիչների համար, այլեւ     ամբողջ աշխարհի գինեսեր տուրիստների համար, քանի որ նրանք գիտեն, որ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվելու են տարածաշրջանում ամենամեծ գինու օրերը: Մեն

🎥 Հայաստանում անցկացվել է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատ...

ք համոզված ենք, որ տուրիստներն այցելում են ոչ միայն հայկական գինին համտեսելու, այլեւ շղթայական էֆեկտ ենք ունենում եւ Հայաստանում տուրիզմն է զարգանում ի հաշիվ այս փառատոնի: Նմանօրինակ միջոցառումներն ազդում են Հայաստանի տնտեսության զարգացման վրա եւ նպաստում են տուրիստական նոր  ուղիների, գինու նոր տեսակների արտադրության ու արտահանման վրա: Այս մասով Ակբա բանկը չէր կարող անմասն մնալ: Ակբա բանկը մշտապես Հայաստանի տնտեսության եւ, առհասարակ, Հայաստանի համար կարեւոր նախաձեռնությունների կիզակետում է, նախաձեռնողն է ու ակտիվ մասնակիցը»,– նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը:«Ակբայի հետ համագործակցությունը հոբելյանական է, որովհետեւ 5-րդ տարին է, որ վերջինիս աջակցությամբ իրականացվում է «Երեւանի գինու օրեր» փառատոնը: Մենք արդեն 9-րդ տարին ենք իրականացնում փառատոնը, ինչը նշանակում է, որ կեսից ավելի անգամ մենք Ակբայի հետ ենք, Ակբան էլ՝ մեզ հետ: Այս համագործակցությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ մենք դեռ 3 տարեկան էինք, որ Ակբան հավատաց մեզ, որ սա այն փառատոնն է, որ Հայաստանի տնտեսության, գյուղատնտեսության, գինեգործության, զբոսաշրջության վրա շատ դրական ու կարեւոր ազդեցություն կարող է ունենալ:  Առանց այս համագործակցության «Երեւանի գինու օրերը» չէին լինի այն, ինչ այսօր կան»,- ասել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն  Մերի Բադալյանը:  Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

🎥 Հայաստանում անցկացվել է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատ...



ԼՐԱՀՈՍ