Հնարավոր է ներդրվի անկանխիկ վճարումների հիման վրա գումարի վերադարձի մեխանիզմ .banks.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։Կառավարությունից հայտնել են, որ ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման եւ ընդլայնման հնար

ավորություններին։ «Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման նպատակահարմարությունը, շեշտադրվել են դրա հնարավոր դրական ազդեցությունները հարկային կարգապահության բարձրացման եւ ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին մշակել առաջարկվող մեխանիզմի ներդրման տեխնիկական առաջադրանքը՝ հետագա քայլերը հստակեցնելու եւ համակարգված գործարկումն ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:



ԼՐԱՀՈՍ

Խաղեր

Զբոսաշրջություն