Գլոբալ ֆինտեխի հասույթի 60%-ը գեներացնում են 100-ից պակաս խաղացողներ .banks.am

Գլոբալ ֆինտեխ ոլորտը մտնում է «շահութաբեր աճի վրա կենտրոնացվածություն» փուլ։Այդ մասին ասվում է Boston Consulting Group-ի եւ QED Investors-ի համահեղինակած Global Fintech Report-ում:Դրանում նշվում է, որ ֆինտեխ ընկերությունների հասույթը տարեկան հաշվարկով աճել է 21%-ով՝ նախորդ տարվա 13
%-ի համեմատ։Ֆինտեխ ընկերությունների 69%-ը շահութաբեր է դարձել, 2024 թվականին այդ ցուցանիշը 50%-ից ցածր էր։Հաշվետվության համաձայն՝ գլոբալ ֆինտեխի հասույթի 60%-ը գեներացվում է 100-ից պակաս խաղացողների կողմից։Ֆինտեխների ճնշող մասը զբաղված է վճարումներով ($126 միլիարդ), որոնց հաջորդում են «այլընտրանքային բանկերը» ($27 միլիարդ), կրիպտոթրեյդինգը ($16 միլիարդ) եւ BNPL ծա
ռայությունների մատակարարները ($8 միլիարդ)։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`