Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվեց

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը գողություն կատարելու հիմնավոր կասկածով Արարատի մարզի Ազատաշեն գյուղում ձերբակալվել է և իր մեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին։Տղամարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվ

ած չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ