Քննարկվել է ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆիզիկական ենթակառուցվածքների աշխատանքների ուղղությամբ նախատեսվող գործողությունները՝ ըստ ժամանակացույցի: Մասնավորապես՝ դրանք վերաբերում են ջրապահովմանը, գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներին: Ներկայացվել են երկաթուղու, ավտոբուսային, մարդատար մեքենաների երթուղիների, ինչպես նաև հեծանվային ուղիների նախագծման աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ակ

Քննարկվել է ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքայ...

ադեմիական քաղաքի սոցիալ-տնտեսական բաղադրիչին, ռազմավարական տնտեսական զարգացմանը, քաղաքային զարգացման շրջանակային տեսլականին: Gmp International GmbH Architects and Engineers-ի ներկայացուցիչները պատասխանել են խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին և տվել պարզաբանումներ աշխատանքների կազմակերպման և առաջիկա քայլերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ռազմավարական նշանակությունը և կարևորել նախատեսվող աշխատանքների արդյունավետ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորել աշխատանքային խումբ՝ Gmp International GmbH Architects and Engineers-ի հետ համագործակցությամբ ենթակառուցվածքային աշխատանքները համակարգված կերպով իրականա

Քննարկվել է ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքայ...

ցնելու նպատակով:



ԼՐԱՀՈՍ