Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը մեկնարկել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի «Զանգերի» համույթի համերգային ելույթով՝ Քնարիկ Բաբաջանյանի ղեկավարությամբ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը: «Սա հրաշալի հնարավորություն է «Սոլֆեջո» առարկայի զարգացման համար: Այն հնարավորություն է տալիս հասկանալու, թե մեր երաժշտական դպրոցներում ինչպիսին է սոլֆեջոյի ուսուցման մակարդակը, ինչ մեթոդներով է ուսուցանվում, և ինչպես են այն ընկալում մեր երեխաները: Պետք է նկատի ունենալ, որ ոչ թե մեկ առարկայի, այլ, ընդհանրապես, երաժշտության մասին է խոսքը: Երկրորդ քայլով պետք է փորձենք հասկանալ՝ ինչ անել, որպեսզի այս առարկայի ուսուցումը դառնա ավելի մատչելի ու հետաքրքիր՝ ոլորտի մասնագետների հետ համապատասխան քննարկումներով»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա շնորհավորել է մասնակիցներին՝ մաղթելով կանաչ ճանապարհ և նոր հաջողություններ, ինչպես նաև շնորհակալություն է հայտն

ել մանկավարժներին ու ծնողներին՝ սովորողներին մշտապես խրախուսելու համար: Մինչ օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը՝ գնահատանքի խոսքեր են հնչել մանկավարժներին և սոլֆեջոյի դասատուներին, օլիմպիադայում հաղթանակ կերտած աշակերտների մանկավարժներն արժանացել են պատվոգրերի: «Փայտփորիկ» սոլֆեջոյի 1-ին հանրապետական օլիմպիադային մրցանակակիր աշակերտ ներկայացնելու համար պատվոգրով պարգևատրվել են՝ Օլիմպիադայի 1-րդ կարգի մրցանակակիրներն են՝ Օլիմպիադայի 2-րդ կարգի մրցանակակիրներն են՝ Օլիմպիադայի 3-րդ կարգի մրցանակակակիրներն են՝ Օլիմպիադայի դափնեկիրներն են՝ ԿԳՄՍՆ-ի կողմից բոլոր մրցանակակիրները ստացել են նախարարության կողմից թողարկված Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված՝ համաշխարհային դասական երաժշտության դուրյանական մեկնաբանության սկավառակների ժողովածուն: Օլիմպիադայի Մեծ մրցանակի հաղթող չի ճանաչվել: Օլիմպիադային մասնակցել են Երևանի և մարզերի 65 երաժշտական և արվեստի դպրոցների 211 7-րդ դասարանցիներ, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 39 դպրոցի 84 աշակերտներ: Մինչ օլիմպիադայի մեկնարկը՝ կազմակերպվել են սեմինար-խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի 200 դասատուներ և տնօրեններ: Կարևոր այդ հանդիպումները ստեղծել են նոր հարթակ՝ երաժշտական տեսության հարցերը միասնաբար քննարկելու, միմյանց ծանոթանալու, համատեղ ծրագրեր իրականացնելու համար:



ԼՐԱՀՈՍ