Հայէկոնոմբանկն ստորագրել է լրացուցիչ $7․5 միլիոն ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու պայմանագիր .banks.am

Հայէկոնոմբանկը, շարունակելով միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական ընկերությունների հետ սերտ եւ ռազմավարական համագործակցությունը, հայտարարում է $7.5 միլիոնի նոր վարկային պայմանագիր կնքելու մասին՝ ի լրումն այս տարի շվեյցարական responsAbility Investments AG-ի կողմից կառավարվող ներդրումային ընկերությունների հետ նախկինում կնքված $15 միլիոնի վարկային համաձայնագրի։Հայէկոնոմբանկից հայտնել են, որ համաձայնագրով ներգրավված միջոցները կօգտագործվեն Հայաստանի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների հետագա վարկավորման համար՝ նպաստելով տնտեսության աճին եւ ոլորտի մրցունակության բարձրացմանը։«Բանկը, լինելով ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող օղակ եւ մատուցել
ով կորպորատիվ, ներդրումային ու մանրածախ ծառայությունների համալիր փաթեթ, շարունակում է իրականացնել իր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ նպաստել երկրի տնտեսության աճին միջազգային ֆինանսական կառույցների հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության միջոցով»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:ResponsAbility-ի մասինResponsAbility Investments AG-ը շվեյցարական առաջատար ակտիվներ կառավարող ընկերություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերությունը մասնագիտացած է մասնավոր շուկաների ներդրումներում, որոնք նպաստում են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը, կլիմայի ֆինանսավորմանը եւ կայուն սննդի համակարգերին՝ երեք ոլորտ, որոնք անմիջապես նպաստում են Միավորված Ազգերի Կազմակերպության Կայուն Զարգացման նպատակների (SDGs) իրականացմանը:2025 թվականի մարտի դրությամբ responsAbility Investments AG-ն աշխարհի տարբեր երկրներում գտնվող յոթ գրասենյակի միջոցով կառավարում է մոտ $5.5 միլիարդի ակտիվներ, որոնք ներդրված են ավելի քան 300 պորտֆելային ընկերություններում՝ աշխարհի շուրջ 70 երկրում։