Աշտարակի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով 30 գրամից ավելի մարիխուանա

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 40 և 43 տարեկան երկու տղամարդ ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են մարիխուանա։Աշտարակի համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հունիսի 22-ի երեկոյան Աշտարակ քաղաքում նրանց հայտնաբերել, ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են բաժին։43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ, նույն զանգվածով կաթուցիչ և ծխախոտի 3 գլանակ:40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակե գլանակ և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Պարզվել է, որ նրան թմրամիջոցն իրացրել էր 43-ամյա համաքաղաքացին։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «Օպելում» հայտնաբերվել են 30 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի գլանակ և կանեփի սերմեր։Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների

պահման վայր:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ