Արսեն Հարությունյան. Ինչու է կրիպտոարժույթը լայն տարածում գտնում Հայաստանում .banks.am

Ներկայացնում են «MoneyFest» առցանց դպրոցի փորձագետ Արսեն Հարությունյանի հեղինակած հոդվածը, թե ինչպես են կրիպտոարժույթներն ինտեգրվում Հայաստանի ֆինանսական համակարգում:Հայաստանն ընտրել է թվային ապագայի թափանցիկ ուղինՎերջին տարիներին Հայաստանն ընտրել է թվային ապագայի թափանցիկ կառուցման ուղին: Եթե ոչ այնքան վաղուց կրիպտոարժույթները հետաքրքրության առարկա էին բացառապես հայ էնտուզիաստների շրջանում, ապա այսօր երկիրը մշակում է նորմատիվ իրավական բազա՝ այս ոլորտը կարգավորելու համար: Մեծ դեր ունի ՏՏ ոլորտի ակտիվ զարգացումը։ Երկիրը կենտրոնացած է խելացի տնտեսության կառուցման վրա, որտեղ իրենց տեղն ունեն ինտերնետ տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները։ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ մի շարք եվրոպական երկրներից շատ ՏՏ մասնագետներ ընտրում են Հայաստանը՝ որպես բիզնես վարելու եւ մշտական բնակության վայր, իսկ ռուսաց լեզվի լայն տարածումն առավել հեշտացնում է նրանց ինտեգրումը:Ինչ վերաբերում է հայերի ակտիվությանը, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում տարբեր վիճակագրական տվյալներ ցույց են տալիս, որ 20-40 տարեկան քաղաքացիներն առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերում։ Այս տարիքային խմբի ներկայացուցիչները, նույնիսկ առանց ՏՏ ոլորտի կամ առցանց բիզնեսի հետ անմիջական կապի, զգալի հետաքրքրություն են դրսեւորում կրիպտոարժույթների, թվային դրամապանակների եւ ներդրումային գործիքների նկատմամբ, ինչպես նաեւ հետեւում են ոլորտի զարգացումներին։ Այս նկատվող միտումը, հատկապես, արտահայտված է մեծ քաղաքներում՝ ներառյալ Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ այլ բնակավայրեր, որոնք ակտիվորեն նպաստում են նորարարական ստարտափների զարգացմանը:Կրիպտոարժույթի ինտեգրումը տնտեսությունումԿրիպտոարժույթների ժողովրդականության աճի կարեւոր պատճառներից է ոլորտի մեղմ կարգավորումը եւ պետության բավականին բաց դիրքորոշումը։ Ի տարբերություն մի շարք այլ երկրների, որտեղ կրիպտոարժույթները կամ արգելված են, կամ խիստ վերահսկողության տակ են, ՀՀ կառավարությունը ոչ միայն բանավոր աջակցություն է ցուցաբերում ֆինանսական ոլորտի գլոբալ փոփոխություններին, այլեւ ընդունում է օրենքներ, որոնք նպաստում են կրիպտոարժույթի ինտեգրմանը տեղական տնտեսության մեջ։Շատ քաղաքացիների համար կրիպտոարժույթները դարձել են ներդրումների եւ կապիտալի պահպանման միջոց։ Դրանք ընկալվում են որպես թվային ոսկի, որի արժեքը պաշտպանված է ինֆլյացիայից եւ այլ ռիսկերից։ Շատ կարեւոր գործոն է նաեւ հայ ժողովրդի աշխարհով մեկ սփռված լինելը: Տարբեր տվյալների համաձայն՝ հայերի ավելի քան 50%-ը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, սակայն նրանք շարունակում են սերտ կապ պահել ՀՀ-ում բնակվող իրենց հարազատների, ընկերների եւ գործընկերների հետ։ Դա ստեղծում է անհրաժեշտություն՝ ունենալ արագ, հարմար եւ մատչելի գործիք դրամական փոխանցումներ կատարելու համար։ Բանկերի եւ վճարային համակարգերի հետ համեմատ՝ կրիպտոարժույթներն առաջարկում են առավել արդյունավետ լուծումներ։Այսպիսով, շատ հայերի համար կրիպտոարժույթը ոչ միայն ներդրումային գործիք է եւ գումար վաստակելու սպեկուլյատիվ ակտիվ, այլեւ՝ վճարման եւ գումարի փոխանցման միջոց։ Դա հատկապես նրանց համար, ովքեր տեղափոխվել են Եվրոպա, ԱՄՆ կամ այլ տարածաշրջան։Կրիպտոարժույթն ու բլոկչեյն տեխնոլոգիաները կրթության ոլորտումՇատ բուհերում ներդրվում են կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների ուսումնառության ծրագրեր, կազմակերպվում են բաց դասախոսություններ, սեմինարներ, վեբինարներ։ Սա նպաստում է ոլորտի տարածմանը՝ հատկապես երիտասարդության եւ ձեռնարկատերերի շրջանում։Մասնավորապես, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործում է բակալավրիատ «Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ։ Երեւանի պետական համալսարանում Fastex ամերիկյան ընկերության հետ համագործակցությամբ՝անցկացվում է բլոկչեյնի հիմունքներին նվիրված դասընթաց։ Ամերիկյան համալսարանը նույնպես առաջարկում է ուսուցում բլոկչեյն տեխնոլոգիաների վերաբերյալ ապագա իրավաբանների համար, որոնք կարող են մասնագիտանալ նոր ֆինանսական համակարգում առաջացող իրավական հարցերի կարգավորման մեջ: Ինչ վերաբերում է մասնագետներին, Երեւանում եւ այլ քաղաքներում պարբերաբար կազմակերպվում են համաժողովներ, քննարկումներ ու մասնագիտական հանդիպումներ՝ նվիրված կրիպտոարժույթների զարգացմանը եւ թվային
արժույթների ինտեգրմանը տնտեսության մեջ։ Օրինակ՝ 2025 թվականի մայիսի 22-ին Երեւանում տեղի ունեցավ Satoshkin Meetup միջոցառումը, որին մասնակցում էին կրիպտոարդյունաբերության մասնագետներ, p2p ոլորտի փորձագետներ, Fintech նախագծերի հիմնադիրներ։ Այս ամենի արդյունքում «բիթքոյն», «սթեյբլքոյն» եւ նմանատիպ տերմիններն աստիճանաբար ավելի լայն ճանաչում են ստանում Հայաստանում։Մայնինգի աճը Հայաստանում Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանն աչքի է ընկել էլեկտրաէներգիայի համեմատաբար ցածր սակագներով, ինչը նպաստել է մայնինգի աճին։ Այժմ Հայաստանում գործում են բավականին մեծ մայնինգային ֆերմաներ, որտեղ արդյունահանվում են կրիպտոարժույթներ: Դեռեւս 2018 թվականին Երեւանում գործարկվել է խոշոր մայնինգային կենտրոն, որի ստեղծման ներդրումները կազմել են $50 միլիոն: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագծի ներդրող Գագիկ Ծառուկյանը։Կրիպտոարժույթի ոլորտը կշարունակի զարգանալ Այսպիսով, թվային փողը Հայաստանում պարզապես ժամանակավոր տենդենց չէ, այլ` հասարակության իրական հետաքրքրության արտացոլումը նորարար տեխնոլոգիաների եւ հնարավորությունների հանդեպ։ Դրան նպաստում են նաեւ ՀՀ կառավարության աջակցությունը եւ ՏՏ ոլորտի գրավչությունը:Հայաստանում կրիպտոարժույթի ոլորտը շարունակելու է զարգանալ։ Հիմնական շարժիչ գործոններից մեկն իրական անհրաժեշտությունն է՝ հատկապես դրամական փոխանցումների առումով։ Սա նույնպես պատճառ է, որ կրիպտոարժույթը հետաքրքրի ոչ միայն մասնագետներին եւ ներդրողներին, այլեւ՝ հասարակ քաղաքացիներին, որոնք պարզապես ցանկանում են ունենալ հուսալի եւ հասանելի միջոց՝ տարբեր երկրներից իրար գումար ուղարկելու համար։