Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքում հայտնաբերել և վարչություն են ներկայացրել խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 21-ամյա մի երիտասարդի. խափանման միջոցը՝ կալանք։Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման

ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ