🎥 Մարաշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող կնոջ․ հայտնաբերվել է 40 փաթեթ

Հունիսի 24-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Նորքի Այգիներում մի կին պատրաստվում է թմրանյութով փաթեթներ տեղադրել։Ժամը 13.40-ին Նորքի Այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կինը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:Նրա խուզարկությամբ հայտնաբերված շինարարական ձեռնոցում կար զիպ փականով 40 փաթեթ` տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով: Դրանց ընդհանուր քաշը մոտ 65 գրամ էր։Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։Նախաձեռնվել

է քրեական վարույթ։Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ