Yandex Go հավելվածում այժմ հասանելի է նաեւ ուղղաթիռի պատվերը .banks.am

Նոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սեւան, Մեղրի, Գորիս, Երեւանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ եւ այլ վայրեր։ Copter սակագնով չարտերային թռիչքները, որոնք իրականացվում են անհատական երթուղով, հնարավոր է պատվիրել Երեւանից եւ այլ քաղաքներից։ Հավելվածում բացվող ցանկից կարելի է ընտրել տվյալ պահին հասանելի ուղղությունը։Պատվերն անհրաժեշտ է գրանցել թռիչքից նվազագույնը 2 ժամ եւ առավելագույնը մեկ ամիս առաջ։ Վճարումը կատարվում է նախապես՝ բանկային քարտով, որը կցված է Yandex Go հավելվածին։ Copter սակագնով թռիչքի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների եւ կախված է տեւողությունից, իսկ Sky Tour սակագինն ունի ֆիքսված արժեք։Թռիչքները կատարում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկեր

ությունը՝ բացառապես ցերեկային ժամերին եւ բարենպաստ եղանակային պայմաններում։Թռիչքից առաջ ուղեւորներն անցնում են անհրաժեշտ հրահանգավորում, ստուգվում են փաստաթղթերը, ինչպես նաեւ կշռվում են։ Ուղղաթիռում միաժամանակ կարող է գտնվել մինչեւ հինգ ուղեւոր, ընդհանուր քաշը (ներառյալ ուղեբեռը) չպետք է գերազանցի 410 կգ-ը։ Թռիչքներին կարող են մասնակցել բոլոր տարիքի երեխաները․ ծառայությունը նրանց համար ապահովում է մանկական նստատեղ։ Թույլատրվում է նաեւ կենդանիներ տեղափոխել հատուկ վանդակով/բեռնարկղով։«Yandex Go-ն, որը քաղաքում տարբեր կարիքների համար նախատեսված հավելված է, այսօր ավելացրել է եւս մեկ հնարավորություն՝ ուղղաթիռով հարմարավետ թռիչքներ՝ բառացիորեն մի քանի հպումով, այնպես, ինչպես պատվիրում եք տաքսի», – նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
