Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքը

Հունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցնել, կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, ոտքերը, բերանը և վերարկուի գրպանից հափշտակելով 16․700 դոլար, 650 հազար դրամ և անձնագիրը՝ դիմել են փախուստի։Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ավազակությունը կատարել են Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի բնակիչ՝ 41 և 44 տարեկան երկու տղամարդ, իսկ նշված հասցե նրանց տեղափոխել է «Նիսանի» 40-ամյա վարորդը:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին՝ «Նիսանի» վարորդը, իսկ հունիսի 25-ին՝ 41-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:«Նիսանը» տեղափոխվել է հատուկ պահպա

նվող տարածք:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 43-ամյա տղամարդուն և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ