Հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7%-ով .banks.am

2025թ. հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5.7%-ով, իսկ 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ ցուցանիշն ավելացել է 10.4%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն

՝ 2025թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 14․1%-ով, իսկ շինարարության ծավալը ավելացել է 17.1%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 4.2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.1%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 0.6%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.1%-ով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 49%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 57․4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 42%-ով:Աննա Այվազյան



ԼՐԱՀՈՍ