ԱրարատԲանկը 2024-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ դրամ .banks.am

Հունիսի 27-ը Միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների օրն է։ Հայաստանում ՄՓՄՁ ոլորտը զգալի ներդրում ունի ինչպես տնտեսության ընդհանուր աճի, այնպես էլ՝ դրա առանձին ոլորտների զարգացման գործում: Հայաստանյան բանկերը ՓՄՁ ֆինանսավորման հիմնական աղբյուրն են․ միայն 2024թ․-ին  ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 1.6 տրիլիոն ՀՀ դրամ։ ՓՄՁ վարկավորման ուղղությամբ առաջատար դիրքեր ունենալն արտահայտված է նաեւ ԱրարատԲանկի տեսլականում։ Բանկի ՓՄՁ վարկավորման բաժնի կողմից 2024թ․-ին տրամադրվել են ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկեր, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ։ «Միկրո, փոքր եւ միջին բիզնեսի (ՄՓՄՁ) վարկավորումը մշտապես եղել է բանկի ռազմավարական ուղղություններից մեկը։ Վերջին երեք տարվա ընթացքում ոլորտում արձանագրվել է կայուն աճ՝ արտահայտված ինչպես պորտֆելի ծավալների, այնպես էլ սպասարկվող հաճախորդների քանակի աճով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։•    ՄՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը 2022թ․-ին կազմել է 21.1 մլրդ ՀՀ դրամ,2023թ․՝ 25.3 մլրդ ՀՀ դրամ (20% աճ), իսկ 2024-ին՝ 26.4 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով լրացուցիչ 4.5% աճ նախորդ տարվա համեմատ։•    ՄՓՄՁ հաճախորդների քանակը 2022թ․-ին եղել է 1,061,2023թ․՝ 1,286 (21.2% աճ), իսկ 2024-ին՝ 1,342, ինչը կազմում է 4.4% աճ նախորդ տարվա համեմատ։«Ներկայում մեր ՄՓՄՁ հաճախորդների ընդհանուր թվի մոտ 33.6%-ը կազմում են կին տնտեսվարողները, ինչը կարեւոր ցուցանիշ է բիզնեսի ներառականության եւ հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։ Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում ներդրել ենք հատուկ վարկային պրոդուկտներ, որոնք ուղղված են կին եւ երիտասարդ ձեռնարկատերերի գործունեության խթանմանը»,- նշել է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի ղեկավար Արամ Բաղդասարյանը։Նշվում է, որ այս ծրագրերի շրջանակում կիրառվում է ապահովման միջոցների ճկուն քաղաքականություն, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն շ

րջանակի բիզնեսների հասանելիություն ունենալ ֆինանսավորմանը։Բացի այդ, ԱրարատԲանկն ակտիվորեն զարգացնում է կանաչ վարկավորման ուղղությունը, որի նպատակն է խթանել էկոլոգիապես պատասխանատու բիզնեսների զարգացումը եւ ներդրումները բնապահպանական նախագծերում։Նշվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԱրարատԲանկը ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են $10 միլիոնի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների եւ մրցունակության խթանմանը։«ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ եւ անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ Ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։«Շնորհավորում ենք այն բոլոր հաճախորդներին, որոնք վստահել են մեզ։ Ուրախ ենք, որ մեր ներդր

ումն ենք ունեցել իրենց բիզնեսները հաջողելու եւ մեծ հաշվով, միասին մեր երկրի տնտեսությունը զարգացնելու գործում»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ