Սպարտակի ֆուտբոլիստն Ուրարտուո՞ւմ. Գունկոյի մեկնաբանությունը .armsport.am

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է «Սպարտակի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Միխայիլ Իգնատովի հնարավոր տեղափոխությունը հայկական թիմ: Դեկտեմբերին ռուս մասնագետը, որը ժամանակին գլխավորել է մոսկովյան ակումբը, հայտարարել էր 24-ամյա խաղացողին «Ուրարտու»-ում տեսնելու ցանկության մասին։ «Կարո՞ղ է Իգնատովը տեղափոխվել «Ուրարտու»: Գիտե՞ք ես ինչքան ցանկություն ունեմ։
Բայց մեր ցանկությունները միշտ չէ, որ համընկնում են մեր հնարավորությունների հետ։ Շատ ֆուտբոլիստների եմ ցանկանում տեսնել մեր թիմում, բայց մեր նախագահն իր գումարներն է ներդնում, դրանք «Լուկօյլի» կամ «Գազպրոմի» փողերը չեն։ Մենք շատ ուշադիր ենք մոտենում յուրաքանչյուր տեղափոխությանը, հստակ հասկանում ենք մեր հնարավորությունները և փորձում ենք արդյունքի հասնել այս պայմաններում։ Նոր խաղացողներով համալրվելու համար մենք դիտարկում ենք ոչ միայն Ռուսաստանը։
Մեզ հետաքրքրում են ոչ թե ֆուտբոլիստների ազգությունը, այլ նրանց որակները», — Գունկոյի խոսքերն է մեջբերում Odds.ru-ն։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։