Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները

Ամփոփվել են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» ամենամյա մրցույթի արդյունքները։ Նախաձեռնությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՄԱԿ ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը։ Այս անգամ մրցույթն անցկացվել է «Մեր դպրոցական այգու պահապանը» խորագրով՝ խթանելով աշակերտների ստեղծագործական մտածողությունն ու թիմային աշխատանքը, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության զգացումը։ Մասնակից դպրոցներին առաջարկվել է ստեղծել այգու խորհրդանշական պահապան-թալիսմաններ, մշակել դրանց պատմությունը և ձևավորել այգիները՝ բնության հետ ներդաշնակության գաղափարով։ Մասնակիցները ոչ միայն իրենց հերոսների պատմություններն են հորինել և ձևավորել այգիները, այլև պատմությունները հասցրել են դպրոցների ագրո-խմբեր։ Մրցույթն անցկացվել է երկու հիմնական անվանակարգով՝ Մասնակցության հայտ է ներկայացրել 24 դպրոց՝ ՀՀ 6 մարզից և Երևանից։ Մայիսին մեկնարկած ծրագրի շրջանակում բոլոր մասնակիցները ստացել են մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար։ Մրցույթի պահանջներին համապատասխան՝ մասնակից դպրոցները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացրել են իրենց նախագծային փաթեթները. հանձնաժողովի գնահատմանը ներկայացվել է 13 ամբողջական նախագիծ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցությու

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրց...

ն» հիմնարկի, Հայ օգնության ֆոնդի, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի ներկայացուցիչներ։ Մրցույթի հաղթողները «Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգի հաղթողներն են․ «Լավագույն այգին՝ պատուհանագոգին» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նեղոցի Արթուր Բեկջանյանի անվան հիմնական դպրոցը (Լոռու մարզ)։ Հանձնաժողովը նաև շնորհել է․ «Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, իսկ 2-5-րդ տեղերը զբաղեցրած դպրոցները՝ իրենց դպրոցական ճաշարանների համար նախատեսված մրցանակներ։ Բացի այդ՝ մրցույթի կազմակերպիչները սահմանել են խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնք մի քանի տարի շարունակ մասնակցել են մրցույթին և ցուցաբերել հետևողական ջանք դպրոցամերձ այգիների մշակման գործում։ «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի առանցքային բաղադրիչներից է: Այն նպատակ ունի զարգացնել դպրոցամերձ այգիները՝ հարստացնելով աշակերտների սննդակարգը տեղական թարմ բարիքներով և նրանց փոխանցելով օրգանական գյուղատնտեսության ու կայուն հողօգտագործման հմտություններ։ 2021 թվականին մեկնարկած այս նախաձեռնությունն արդեն վերածվել է ամենամյա ավանդույթի՝ կրթելով բնության հանդեպ հոգատար և գյուղատնտեսական հմտություններով զինված նոր սերունդ։

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրց...



ԼՐԱՀՈՍ

Սպորտ